Տեսանելի ապագայում NASA-ն աստերոիդներից  մեկի վրա աստղանավորդների վայրէջք է նախատեսում, մամուլի ասուլիսում հայտարարել է  NASA-ի փոխտնօրենը:

Գործողության մասին որոշումը նախատեսվում է կայացնել 2015-ի սկզբին: Առաքելությունը  կիրագործվի 10 տարուց ոչ շուտ: Նախաձեռնության համար կպահանջվի 1,25 մլրդ դոլար:

Մոտավորապես 2025թ. տիեզերական գերատեսչությունը նախատեսում է Լուսնի նոր արբանյակի մոտ ուղարկել  աստղանավորդների խումբ՝ «Օրիոն» տիեզերանավով, որն առաջին անգամ փորձնական թռիչք էր իրականացրել դեկտեմբերի 5-ին: