Չինական կենտրոնական Հենան նահանգի ածխահանքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Ճշտված տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել հանքի շուրջ գտնվող վերգետնյա շինություններում: Առայժմ հայտնաբերվել են երկու զոհվածների դիակներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Պայթյունի արդյունքում այդ շինությունները փլվել են: Ձեռնարկության ղեկավարությունն ու տեղական իշխանությունները զբաղվում են փրկարարական աշխատանքներով: