ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հույս է փայփայում, որ Իրանի հետ նավթային պայմանագրերը կյանքի կկոչվեն: Այս մասին պետության ղեկավարն ասել է  ամենամյա մամուլի ասուլիսում:

«Մենք անկեղծորեն ձգտում ենք դրանց իրականացմանը»,- հայտարարել է Պուտինը:

Սակայն նա նշել է, որ այդ հարցում կան մի շարք խնդիրներ: «Ապրանքաշրջանառությունն իրոք նվազել է, այն ավելացնելու փորձեր ենք ձեռնարկում: Սա ոչ միայն մեզնից է կախված, այլեւ  համաշխարհային տնտեսությունից: Իրանի տնտեսությունը կապակցված է նավթագազային սեկտորի հետ, փոխանցում է Gazeta-ն:

Պուտինը նաեւ նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծումն արդեն մոտ է: Բացի դրանից,  նախագահը մեկնաբանել է Իրանում ռուսաստանցի դեսպանների աշխատանքը եւ ընդգծել, որ Ռուսաստանը բավարարված է նրանց աշխատանքով:

«Դեսպանի պարտականությունների մեջ մտնում է միջպետական կապերի մշտական բարելավումը, սակայն նրա պարտականությունների մեջ չի մտնում ապրանքաշրջանառության ավելացումը», - ասել է Պուտինը: