Beeline-ը  ներկայացնում է «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Հատուկ առաջարկը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել Beeline Smart սմարթֆոն եւ ստանալ 2 ամիս «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունը ընդամենը 29 900 դրամով: Ակցիայից կարող են օգտվել Beeline-ի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Առաջարկի շրջանում Ինտերնետի արագությունը կկազմի մինչեւ 512 կբ/վրկ:

«Այսօր մեր ընկերությունում հայտարարված է «Հաճախորդների օր», որը նվիրված է մեր հերթական հատուկ առաջարկին։ Ղեկավարական ողջ անձնակազմն աշխատում է Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում, ներկայացնում մեր բաժանորդներին ամանորյա առաջարկները եւ շնորհավորում նրանց գալիք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Սա իսակապես եզակի հնարավորություն է մատչելի գնով ձեռք բերել սմարթֆոն եւ 2 ամիս օգտվել անսահմանափակ ինտերնետից` առանց հետագա պարտավորությունների։ Ավելին, ես համոզած եմ, որ  այս սմարթֆոնը  կարող է դառնալ ամանորյա հրաշալի նվեր Ձեր հարազատների եւ ընկերների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 «Հեռախոս սուպեր գնով» եւ «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկները կկգործեն մինչեւ 2015 թ. փետրվարի 28-ը ներառյալ։ «Անսահմանափակ ինտերնետ Premium (Պրեմիում)»  ծառայությունների գործողության ժամկետը կարելի է ստուգել`հավաքելով *118# հրահանգը: