Չնայած ծիրանի դիֆիցիտին, այս տարի առատ կլինի խաղողը, որը հաջողվել է  փրկել թունաքիմիկատներով, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության նախարար ԳերասիմԱլավերդյանը՝ վստահեցնելով, որ այս տարի նույնիսկ ավելի շատ խաղող կլինի, քան նախորդ տարի: Համեմատության համար նշենք, որ անցած տարի խաղողի բերքը կազմել էր 185 հազար տոննա, իսկ այս տարի կանխատեսում են 210 հազար տոննա բերք: Գյուղնախարարը խուսափել է գնային կանխատեսումներ անելուց, ասել է, թե այն կթելադրի շուկան, իսկ սպառման հետ կապված ցիտել է կոնյակի գործարանի տնօրենի այն հայտարարությունը, թե այս տարի մթերելու է 30 հազար տոննա՝ 130 դրամով, ինչն անցած տարվանից ավել է:

Անդրադառնալով բանջարեղենի բարձր գներին՝ նախարարը վստահեցրել է, թե այն պայմանավորված չէ արտահանումով, պարզապես սեզոնն  է հետընկել: Ըստ նրա ներկայացրած վիճակագրության, այս տարի ընդամենը արտահանվել է 1400 տոննա պտուղ, որից 1200 տոննա ծիրան եւ 200 տոննա կեռաս, իսկ անցած տարի ավելիլ ուրջ է եղել՝ 13 հազար 7 հարյուր տոննա: «Որոշ գյուղացիական տնտեսություններում պոմիդորի սածիլացում երեք անգամ է կատարվել այս տարի, երկու անգամ փտել է, մի անգամ աճ չի տվել, երրորդ անգամ է դրվել սածիլ, դրա համար էլ այսօր մեզ մոտ թանկացումներ են»: Իսկ հայկական բրենդ ծիրանին անդրադառնալով՝ Ալավերդյանը նշել է, որ անցած տարի ծիրանի բերքը 85 հազար տոննաէր, այս տարի՝ 25-30 հազար տոննա:«Գները սահմանում է ոչ թե գյուղատնտեսության նախարարությունը, այլ շուկան, բնականաբար,եթե քիչ է, ուրեմն թանկ է»,- եզրակացրել է  գյուղնախարարը՝ հավելելով, որ ինքը ընդհանրապես մտահոգված է հայկական ծիրան՝ բրենդի պահպանմամբ: