Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 8-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը` Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշի գլխավորությամբ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության զարգացման գործում:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:




























