Հայաստանը մասամբ զրկվել է ինտերնետ կապից օգտվելու հնարավորությունից:

Շտապենք «շնորհակալություն հայտնել» Վրաստանի պատասխանատուներին, որոնք պատեհ ժամի որոշել են Երեւանի գրեթե կեսին զրկել ինտերնետից օգտվելու հնարավորությունից: Տեղական ժամանակով ժամը 17:30-ի սահմաններում մի շարք ինտերնետ-պրովայդերներ, ինտերնետ-ակումբներ, եւ մի շարք այլ  կազմակերպություններ հանկարծակի զրկվել են ինտերնետից:

Համաշխարհայիին սարդոստայնը անհասանելի է դարձել շնորհիվ վրացական մասնագետների «որակյալ» աշխատանքի, ովքեր այս էլ որերորդ անգամ պրոֆեսիոնալ կերպով Հայաստանին զրկում են համաշխարհային ցանց մուտք գործելու հնարավորությունից: Նման «ջերմ» վերաբերմունքի պատճառը դեռեւս հայտնի չէ, թե  որքան այն կտեւի՝ եւս: