Մեքսիկայում կործանվել է փոքրիկ վեցտեղանոց մի ինքնաթիռ՝ բարձրաստիճան պաշտոնյաներով: Միջադեպը տեղի է ունեցել Կոաուիլա նահանգում՝ Տեխասի հետ սահմանին:
Ինքնաթիռում են եղել նահանգի հանրային աշխատանքների նախարար Օրասիո Դել Բոսկեն, Պիեդրաս-Նեգրաս քաղաքի քաղաքապետ Խոսե Մանուել Մալդոնադոն, քաղաքացիական պաշտպանության մի աշխատակից եւ լուսանկարիչը: Նրանք բոլորը, նաեւ ինքնաթիռը վարող օդաչուն, զոհվել են:
Ավիավթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է: Լրագրողների կարծիքով, ինքնաթիռը կարող էր թեւով հարվածել ծառերին, քանի որ շատ ցածր էր թռչում:




























