Հուլիսի 8-ի գիշերը եւ ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.amին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քյուրդլար, Մեհդիլի, Չախրլը, Կորգան, Կարախանբեյլի, Աշաղը Վեյսալի, Կուրապատկինո, Յուսուֆջանլու, Մարզիլի, Շխլար, Բաշ-Քարվենդ, Լեւոնարխ, Ջրաբերդ, Չայլու, Թալիշ եւ Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: