Facebook ընկերությունը Time Warner's HLN-ի հետ համագործակցությամբ, նախատեսում է հեռուստաշոու թողարկել այն մասին, թե ինչպես սոցցանցի օգնությամբ կարելի է գտնել հետաքրքիր պատմություններ եւ պատմել դրանց մասին, հայտնում է  The Variety-ն:

«Մենք չենք ցանկանում, որ սա  դիտվի որպես «շոու Facebook-ի մասին»: Սա այն մասին է, թե ինչպես ենք մենք սոցցանցն օգտագործում աշխարհում տեղեկատվության որոնման համար», — հայտարարել է HLN-ի արտադրական ռազմավարության գծով տնօրեն Քարի Քիմը:

Ըստ տվյալների՝ ֆիլմի առաջին սերիան կթողարկվի 2015թ. կեսերին, փոխանցում է Gazeta-ն:

2011թ. էլ հաղորդվել էր, որ Warner Bros.-ը Facebook-ի համար սերիալ կթողարկի: Ստուդիան նոր ժանրը ոչ թե «հեռուստասերիալ» էր անվանել, այլ «սոցիալական սերիալ»: