Փոխանակ Ռուսաստանին զրպարտելու, վրացական ղեկավարությունը լավ կաներ հարթեր այդ տարածաշրջանում ապրող ժողովուրդների՝ հայերի, ադրբեջանցիների եւ այլ փոքրամասնությունների հետ հարաբերությունները։ Այս մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Նրանց հանդեպ Թբիլիսիի վերաբերմունքը հեռու է լավը լինելուց։ Վրաստանի ազգային փոքրամասնությունները իրենց ճնշված են զգում»,- ասել է Լավրովը։

«Մենք մեկ անգամ չէ, որ հույս ենք հայտնել, որ վաղ թե ուշ վրացի ժողովուրդը իշխանության կբերի հարեւանների հետ խաղաղության մեջ ապրելու ընդունակ քաղաքական ուժերի։ Հուսով ենք՝ մի օր այդպես էլ կլինի»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։