Հայաստանի կառավարութունը հավանության է արժանացրել «Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարձրագույն կրթության փաստաթղթերի փոխադարձ ճանաչման, ինչպես նաեւ գիտական կոչումների եւ աստիճանների մասին» համաձայնագրի ստորագրումը։
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստի ժամանակ նշել է, որ համաձայնագրի կարեւորությունը բխում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների սերտացման քաղաքականությունից։
Նա նաեւ նշել է, որ ամեն տարի շուրջ 15 ուսանողներ միջազգային պայմանագրերի հիման վրա հնարավորություն են ստանում կրթություն ստանալ Չինաստանում։


























