ԱՄՆ-ում «ռուս լրտեսների» գործով դատարանի առջեւ կանգնած 10 մեղադրյալներն էլ ընդունել են իրենց մեղքը: Այդ մասին հաղորդել են Նյու Յորքի դատարանի ներկայացուցիչները:

Համաձայն Նյու Յորքի դաշնային դատարանի որոշման, բոլոր 10 մեղադրյալներն էլ արտաքսվելու են Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ կնքված համաձայնագրի համաձայն, հաղորդում է  Rbc.ru-ն:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, ԱՄՆ ոստիկանությունը հունիսի 27-ին ձերբակալել էր 10 հոգու՝ Ռուսաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով, ձերբակալումը երկարատեւ աշխատանքի արդյունք է՝ իրականացված ՀԴԲ-ի, Նյու Յորքի դատախազի գրասենյակի եւ արդարադատության նախարարության կողմից: