Մոտ ժամանակներս լատե-արտը (լատեի մեկերեւույթին նկարելու արվեստ) նոր բարձունքների կհասնի՝ շնորհիվ հատուկ գործիքի: Դիզայներ Բալաց Օլթվայը հայտնագործել է մի մատիտ, որը թույլ է տալիս սուրճի մակերեւույթին ավելի մեծ ճշգրտությամբ նկարներ եւ գրություններ ստանալ աղացած համեմունքների օգնությամբ (դարչին, կակաո, պղպեղ, շաքարի փոշի), հայտնում է Kedem-ը:
CinniBird անվանումը ստացած մատիտի հավանական գինը կլինի 60 դոլար: Վաճառքի մեկնարկի մասին դեռեւս չի հաղորդվում:



























