Ռուսաստանի Պլեսեցկ տիեզերակայանից տեղի է ունեցել «Անգարա-Ա5» ծանր դասի նոր ռուսական հրթիռ-կրիչի փորձնական գործարկումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է գործարկման արարողությանը:
Հրթիռակրի մեկնարկը տրվել է Մոսկվայի ժամանակով 08:57-ին:
ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է հրթիռ-կրիչի առաջին փորձնական գործարկման հաջող ելքի մասին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Անգարան» թթվածնա-կերոսինային շարժիչով ունիվերսալ հրթիռային մոդուլի վրա հիմնված հրթիռ-կրիչների նոր սերունդ է: Ընտանիքը ներառում է 1,5-ից մինչեւ 25 տոննա բեռնունակությամբ թեթեւից մինչեւ ծանր դասի կրիչներ:



























