Մասնագետները հայտնաբերել են տրոյան վիրուսի նոր փոխակերպումը՝ Chthonic-ը, որը վտանգավոր է օգտատերերի տարբեր առցանց հաշիվների համար:
Տրոյան վիրուսն առաջին հերթին վտանգավոր է վճարային համակարգերի համար: Այն միանգամից հայտնաբերվել է 15 երկրներում, որտեղ նոր փոխակերպումից կարող են տուժել ավելի քան 150 բանկեր եւ 20 վճարային համակարգեր, ընդ որում՝ «Կասպերսկու» լաբորատորիայի մասնագետները կարծում են, որ Chthonic վիրուսն առավելապես արձանագրվել է Ռուսաստանի Դաշնության, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի եւ Ճապոնիայի տարածքներում:
Chthonic նոր վիրուսի նպատակը տարբեր բանկերի առցանց համակարգերի ծածկագրերի, ինչպես նաեւ հաճախորդների այլ գաղտնի տեղեկատվության գողացումն է, որի օգնությամբ օնլայն ռեժումում կարելի է կառավարել հաշիվները:
«Կասպերսկու» լաբորատորիան զգուշացնում է, որ վիրուսը տարածվում է doc. ֆորմատով ֆայլերի միջոցով: Մասնագետները կարծում են, որ նման ֆորմատները օգտատերերի մոտ կասկածներ չեն հարուցում, եւ նրանք հաճախ բացում են ամրագրված ֆայլերը եւ ակտիվացնում Տրոյան վիրուսը իրենց սարքում:




























