Օշի եւ Ջալալաբադի մարզերում զինված անկարգություններից Ղըրղզստանի կրած վնասի ընդհանուր գումարը, նախնական տվյալներով, կազմում է 71 մլն դոլար: Սակայն տվյալ թիվը վերջնական չէ եւ կարող է փոխվել, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունիսի սկզբին Ղըրղզստանում ազգամիջյան բախումներ էին սկսվել ուզբեկների եւ ղըրղզների միջեւ, որոնց, ոչ պաշտոնական տվյալներով, զոհ էր գնացել 2000 մարդ:



























