Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն):
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բրյուսելում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեսի, «Եվրոնեսթ»-ի փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու, Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիզ Ուայթի, Եվրախորհրդարանում «Եվրոնեսթ»-ի պատվիրակության նախագահության, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ:
Հուլիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում:




























