Հայաստանի ոստիկանությունը փնտրում է պոնիին, որին գողացել էին Երեւանի Շահումյանի հրապարակին հարող մանկական զբոսայգուց:

Կանխամտածված գողության մեջ կասկածվում են երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը ձերբակալվել են: Երրորդի անձը ճշտվում է:

Ինչպես NEWS.am-ին հաղորդում են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, տվյալ փաստի առիթով Կենտրոն վարչական շրջանի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել 177 (գողություն) հոդվածի հատկանիշներով:

Գողության արդյունքում պոնիի սեփականատիրոջը հասցվել է 3 հազար դոլարի վնաս: