480 տարվա անընդմեջ աշխատանքից հետո փակվում է Մեծ Բրիտանիայի մետաղյա իրերի վաճառքով զբաղվող ամենահին խանութը։ Gill & Co-ն եղել է երկաթեղենի վաճառքով Մեծ Բրիտանիայում զբաղվող առաջին ընկերությունը։ Ընկերության առաջին խանութն Օքսֆորդում բացվել է 1530 թվականին։

Ինչպես հայտնել է խանութի սեփականատեր Վիկտոր Հանտը, իր բիզնեսը վնասներ է կրում այն պատճառով, որ այժմ հաճախորդներից շատերը գերադասում են ապրանք գնել ինտերնետ-խանութներից։ «Սա դարաշրջանի ավարտն է»,- Հանտի խոսքերն է մեջբերում «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Sun-ին։