Իրանը  վերականգնում է Մարոկոյի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ Ռաբաթից դեսպանին հետ կանչելուց հինգ տարի անց:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հավանություն է տվել Մարոկոյի դեսպանի պաշտոնում Թունիսում, Հոլանդիայում եւ Հունաստանում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության նախկին ղեկավար Մուհամեդ Տիկիի նշանակմանը, հայտնել է «Մանամայի ձայնը» ռադիոկայանը:

«ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ այս տարեսկզբին Թեհրանն ու Ռաբաթը հայտարարել էին դիվանագիտական հարաբերությունները նախկին մակարդակի վերադարձնելու անհրաժեշտության մասին: Սակայն Մարոկոյի իշխանությունները որպես պայման Իրանից պահանջել էին պահպանել թագավորության ինքնիշխանությունը եւ չմիջամտել դրա ներքին գործերին:

Իրանի դեսպանը Մարոկոն լքել էր  2009 թ.: