Ուկրաինայի Առաջադիմական սոցիալիստական կուսակցության առաջնորդներ Նատալյա Վիտրենկոյի եւ Վլադիմիր Մարչենկոյի ցույցը կազմակերպվել եւ անցկացվել է Ուկրաինայի Սահմանադրությանը համապատասխան եւ միջազգային իրավունքի նորմերի համաձայն։
Այսպիսին է Կիեւի Շեւչենկոյի շրջանային դատարանի հուլիսի 9-ին կայացրած որոշումը։
Ակցիայի ավարտից հետո, երբ մասնակիցների հիմնական զանգվածը ցրվել էր, տեղ հասած հատուկ ծառայության ստորաբաժանման աշխատակիցները շրջապատել են Վիտրենկոյին եւ Մարչենկոյին՝ խոչընդոտելով նրանց բոլոր գործողություններին։ Կուսակցության առաջնորդներին նստեցրել էին ոստիկանական մեքենաներ եւ տարել անհայտ ուղղությամբ։ Ինչպես հետո հայտնի է դարձել, Վիտրենկոյին եւ Մարչենկոյին տարել էին Շեւչենկոյի շրջանային դատարան։



























