«Moevideo» ցանցի զարգացման գծով տնօրեն Դմիտրի Միլլերի հարցազրույցը NEWS.am գործակալությանը:

Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել «Moevideo» նախագիծը: Ո՞րն էր ձեր տեսլականը այն ստեղծելիս:

Մենք ցանկանում էինք ռեսուրսների սեփականատերերին իրենց վիդեոքոնթենթը դրամայնացնելու հնարավորություն ընձեռել: Շուկայի նախնական վերլուծությունը ցույց էր տվել, որ օգտվողներին վիդեոհոսթինգ առաջարկող ռեսուրսները, գրեթե չեն կարողանում վաստակել իրենց ներկայացրած քոնթենթից:

Ինչպե՞ս կարողացաք մրցակցել այնպիսի ռեսուրսների հետ, ինչպիսիք են YouTube-ը կամ Vimeo-ն:

Youtube-ը եւ Vimeo-ն մեզ մրցակից կոչելը դժվար է: Նախեւառաջ այն պատճառով, որ մենք թրաֆիքի նման ցուցանիշներից դեռ հեռու ենք: Նաեւ բնույթն է մի փոքր այլ. մենք դրույք ենք կատարում գործընկերների ծրագրում, թե երբ կայքի ցանկացած սեփականատեր կարող է գրեթե միանգամից սկսել վաստակել իր վիդեոքոնթենթի հաշվին:

Կարո՞ղ եք նշել «Moevideo»-ի հինգ տարբերությունները համանման մյուս ծրագրերից:

Մենք փորձում ենք առավելագույն շահավետ պայմաններ առաջարկել՝ ծառայության գերազանց որակին մեկտեղ:

1. Գործընկերային ծրագրի շահավետ պայմաններ

2. Աշխատանքն արագ սկսելու եւ բովանդակության տեղափոխման բազմաթիվ գործիքներ

3. Անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջ հանդեպ

4. Գովազդի ռոտացիայի սեփական համակարգ, ինչը թույլ է տալիս հասնել «սեւ գովազդի» բացառման

5. Պատրաստակամ եւ պրոֆեսիոնալ  աջակցություն:

Այս պահին, ի՞նչ հնարավորություններ է տալիս ձեր հոսթինգը օգտվողներին եւ գործընկերներին:

Ծառայությունը հնարավորություն է տալիս վիդեոֆայլերը ներբեռնել տարբեր միջոցներով, ինչպես նաեւ ապահովել այդ քոնթենթի դրամայնացումը: Հարկ է նշել, որ եթե գործընկերը մեծ ծավալի բովանդակությամբ կայք ունի, ապա նա «թեժ մեկնարկի» հնարավորություն ունի: Այդ դեպքում քոնթենթը ձեռքով մեզ մոտ տեղափոխելու հարկ չի լինում, ամեն ինչ ավտոմատ է արվում:

HTML5-ի տարածումը աստիճանաբար դուրս է մղում Action Script-ը, այսինքն՝ Adobe Flash փլեյերը: Ի՞նչ աշխատանք է տանում ձեր թիմը այս իրավիճակում:

Այո, flash-ն անընդհատ զիջում է դիրքերը, բայց այսպես կշարունակվի եւս մի քանի տարի: Իհարկե, մենք մշակում ենք փլեյերի html5 տարբերակի վրա եւ վերջիվերջո flash-ը գործածությունից դուրս կգա, սակայն չենք կարծում, որ դա մոտ ժամանակներս տեղի կունենա:

Նշենք, որ Moevideo-ի փլեյերը կարող եք բեռնել ձեր կայքի կոդում այս հղումով։