Իրանն ու Հնդկաստանը միմյանց բանկերի միջեւ անսահմանափակ վարկային գիծ բացելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Ինչպես չորեքշաբթի հայտնել է իրանական «Թասնիմ» տեղեկատվական գործակալությունը, վկայակոչելով Նյու-Դելիում Իրանի դեսպան Ռեզա Անսարին, համաձայնությունը կնքվել է Հնդկաստանի արտահանման եւ ներմուծման բանկի եւ իրանական 8 մասնավոր բանկերի միջեւ:

Անսարը նշել է, որ այդ պայմանավորվածության շնորհիվ, իրանական ընկերությունները կարող են Հնդկաստանում տարատեսակ տեխնիկա, սարքավորումներ եւ ծառայություններ ձեռքբերելու նպատակով օգտվել այդ վարկերից:

Ավելի քան 30 տարի առաջ ԱՄՆ-ի կողմից ներդրված  պատժամիջոցների համաձան, Իրանի հետ միջբանկային գործառնությունների սահմանափակումներ են գործում, իսկ 2009թ. իրանական վարկային հաստատությունները դուրս էին մնացել SWIFT փոխանցումների միջազգային համակարգից: