Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ-Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն, շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե հուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթիում կայանալու է Հայաստանի եւ Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի քննարկման գլխավոր առարկան է լինելու Լաչինից եւ Քելբաջարից զորքերի դուրս բերումը:
«Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից»,- մանրամասնել է Շավարշ Քոչարյանը:




























