Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 24-ին հանդիպել է հրեական եւ մահմեդական համայնքների, ինչպես նաեւ ՀԱԵ-ի եւ Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներին:
Ըստ կառավարության որոշման՝ Վրաստանում վերոնշյալ միավորումներին հատկացվել է ֆինանսական փոխհատուցում՝ «խորհրդային տոտալիտարիզմի ժամանակաշրջանում» բարոյանյութական վնասի համար:
Հանդիպմանը Ղարիբաշվիլին հետաքրքրվել է կրոնական միավորումների ֆինանսավորման հետ կապված գործընթացներով եւ կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակիձեին խնդրել կարճ հաշվետվություն ներկայացնել, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:
«Պետությունը բարի կամք է դրսեւորել եւ մի քանի մլն հատկացնել», - հայտարարել է Վաշակիձեն:
Ըստ նրա՝ Վրաստանը պայմանագրեր է ձեւակերպել կրոնական չորս համայնքների հետ, եւ փողերն արդեն փոխանցվել են նրանց հաշիվներին:




























