Նյու-Յորքի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել, ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Մոսկվա 24»-ը: Երկու օդանավներում էլ ուղեւորներ են գտնվել՝ ընդհանուր առմամբ, մոտ 300 մարդ: Ինքնաթիռներից մեկի թեւը հարվածել է մյուսի պոչին:

Օդաչուները վտանգավոր մոտեցումը նկատել են վերջին վայրկյանին եւ կարողացել են խուսափել աղետից: Արտակարգ պատահարի փաստով հետաքննություն է տարվում: