Հուլիսի 8-ին, ժամը 07.30-ին, Քանաքեռ-Զեյթուն բուժկենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ճակատի մասում ստացած սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Կարապետ Գ.-ն:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06.50-ին, դիմակավորված 2 անձ, սպիտակ ՎԱԶ-2121 մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայով եկել են CPS բենզալցակայան, մետաղյա գամ-լինգով հարվածել են Կարապետ Գ.-ի գլխին եւ դանակի սպառնալիքով նրա գրպանից բացահայտ հափշտակել են 40.000 դրամ ու դիմել փախուստի: Կատարվում է նախաքննություն։




























