Սենթ-Լուիս քաղաքի ոստիկանությունը հրապարակել է տեսանյութը, որտեղ դեկտեմբերի 23-ին սպանված 18-ամյա անչափահասը ատրճանակն ուղղում է ոստիկանության աշխատակցի վրա, հաղորդում է The Blaze-ը:
Youtube-ում տեղադրված տեսանյութում երեւում է, որ 18-ամյա Անտոնիո Մարտինը ատրճանակն ուղղել է ոստիկանի ուղղությամբ:
Ոստիկանությունը նաեւ ներկայացրել է միջադեպի մանրամասն վերլուծությունը՝ նշելով, որ կրակողի փաստով հետաքննությունը շարունակվում է:
Սեւամորթ անչափահասի սպանությունից մեկ օր անց Սենթ-Լուիսի արվարձանում սկսվել են բողոքի զանգվածային ցույցերը:











