Հոլանդական AndroidWorld.nl կայքը հրապարակել է նկարներ, որոնք, հեղինակների պնդմամբ, Android-ի համար WhatsApp հավելվածի նոր տարբերակի սքրինշոթերն են: Հաղորդվում է, որ WhatsApp-ում ձայնային զանգերի ֆունկցիա կհայտնվի:
AndroidWorld-ի հեղինակները հայտարարել են, որ հավելվածի տվյալ տարբերակը ներբեռնվել է WhatsApp-ի կայքից, եւ հավելվածի առավել նոր տարբերակն է: Ըստ ստացված հաղորդագրության, ձայնային զանգեր ֆունկցիան առանձին էկրանի վրա է, եւ օգտատերը հնարավորություն կունենան զրույցի ավարտից հետո լսել խոսակցությունը, հայտնում է LAM-ը:
Հավելվածից օգտվողների մեծ մասն ապրում են այն երկրներում, որտեղ մինչեւ օրս օգտագործվում է հիմնականում 2Gցանցեր:




























