Skype-ում հնարավոր է հեշտությամբ կազմակերպել զրուցակցից աննկատ գաղտնալսում: Այդ մասին հայտնել է Reddit սոցկայքի օգտատերը:
Այդ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է Skype հավելված ունեցող երկու սարքերի առկայություն: Երկու սարքերում А բաժանորդը պետք է մտնի Skype-ի միեւնույն էջը: Այնուհետեւ А բաժանորդը զանգահարում է B բաժանորդին, որի սարքն աշխատում է Android համակարգով: Զանգահարելու ժամանակ A բաժանորդը զանգ կատարող սարքից անջատում է զանգը: Դրանից հետո B բաժանորդի Android-սարքը անմիջապես հետ կզանգի A բաժանորդի երկրորդ սարքին: Երբ A բաժանորդը պատասխանի զանգին, երկու սարքերի մեջ կհաստատվի ձայնա- եւ տեսակապ, եւ նա կարող է տեսնել եւ լսել այն ամենը, ինչ տեղի է ունենում մյուս գծում: Երկրորդ զրուցակիցն այդ մասին կարող չիմանալ, հայտնում է CNEWS-ը:
B բաժանորդը տվյալ դեպքում կարող է իմանալ, որ իրեն հետեւում են, եթե տեսնի սմարթֆոնի էկրանը. դրա վրա տեսանելի կլինի Skype հավելվածը: Նա նաեւ կարող իմանալ, որ իր սմարթֆոնը զանգահարել է զրուցակցին:
Խնդրի մասին հաղորդած օգտատերը նաեւ հայտնել է, որ Microsoft կորպորացիան համագործակցելու նպատակով իր հետ կապ է հաստատել:




























