Հակոբ Պետրոսյանն ապրում է մայրաքաղաքի Նոր Արեշ թաղամասում: Տաքսի է վարում եւ հանապազօրյա ծախսերն այդ կերպ հոգում: Գործի բերումով պարբերաբար տարբեր քաղաքներում է լինում: Դեկտեմբերի 18-ին էլ Մասիսում էր, ավելի ճիշտ՝ ոստիկանության Մասիսի բաժնում: Բայց ոչ թե իր կամքով էր եկել կամ հաճախորդ բերել, այլ բերման էր ենթարկվել: Պատճառը նրա գիշերային արկածախնդրություններն էին, որոնք աննկատ չէին մնացել փորձառու ոստիկաններից:
«Դեկտեմբերի 17-ին գիշերային շրջագայություն կատարելու ընթացքում Մասիս քաղաքում նկատեցինք կասկածելի արտասահմանյան մակնիշի մի մեքենա, որը բեռնված վիճակում էր: Հետապնդեցինք այդ մեքենային, սակայն նա փախուստի դիմեց: ժամեր անց ճշտեցինք մեքենայի վարորդի ինքնությունը եւ վերջինիս բերման ենթարկեցինք ոստիկանության Մասիսի բաժանմունք», - նշեց ավագ օպերլիազոր Ա. Խաչատրյանը:
Խուզարկությամբ Հակոբ Պետրոսյանի վարած ավտոմեքենայում հայտնաբերվեցին մեքենայի 4 մարտկոց եւ երկու անվադող իրենց անվահեծերով:
Մանրամասները՝ տեսանյութում:











