2011-2015թ. երկրի զարգացմանն աջակցելու շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում` Ադրբեջանի կառավարության եւ ՄԱԿ-ի միջեւ, հաղորդում է «Ազերթաջը»:

Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը, ՄԱԿ-ի կողմից՝ Ադրբեջանում կազմակերպության համակարգող Ֆիքրեթ Ակչուրան:

Միջոցառմանը քննարկվել են ՄԱԿ-ի կողմից իրականացվող նախագծերը։ Կառավարության կողմից ՄԱԿ-ի գործունեությանն աջակցելու շեշտադրումներ են արվել։