«Հավատարմություն սեփական անկախությանը», այսպես է բնութագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր երկրի ուղեգիծը գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերություններում:

Այն մասին նա հայտարարել է Մինսկում  ընդլայնման եւ բարիդրացիության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմանը:

«Մենք չենք ընկնի, չենք սողա ծնկների վրա, ոչ ձեր (Եվրամիության), ոչ Ռուսաստանի, ոչ Ամերիկայի առջեւ»,- ասել է Լուկաշենկոն եւ հավելել.

«Եկեք պայմանավորվենք, որ գլխավորը մեր երկրի ինքնիշխանությունն է, անվտանգությունն ու անկախությունը: Հանուն անկախության մենք կանենք ամեն ինչ»: