Beeline-ի նախաձեռնությամբ «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում իրականացվեց «Նամակ Ձմեռ պապիկին» միջոցառումը։ Beeline աշխատակիցներն՝ ի դեմս Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, սեփական միջոցներով երեխաների համար կազմակերպեցին ամանորյա միջոցառում՝ ուրախացնելով երեխաներին նվերներով, տոնական տորթով, քաղցրավենիքով եւ իրականցրեցին նրանց այս տարվա ցանկությունը՝ հնարավորություն ընձեռելով տոնական հանգիստն անցկացնել Ծաղկաձորում։
«Երեխաների կողմից ամենասիրված տոնի նախաշեմին, մեզնից յուրաքանչյուրը փորձում է նրանց պարգեւել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն եւ վառ զգացողություն։ Այս երեխաների ամենամեծ ցանկությունն այն էր, որ նրանք իրենց տոնական հանգիստն անցկացնեին Ծաղկաձորում, եւ մենք, մեր աշխատակիցների հետ համատեղ իրականություն դարձրեցինք նրանց վաղեմի երազանքը եւ պարգեւեցինք երեխաներին հույս եւ հավատ, մարդկային հոգատարություն եւ բարություն՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ես անչափ շնորհակալ եմ Beeline-ի աշխատակիցներին մեր սաներին այս հրաշալի տոնը պարգեւելու համար։ Արդեն երրորդ տարին է, ինչ Beeline–ը մեզ աջակցում է ամանորյա միջոցառման իրականացման գործում։ Ավելին, մենք զգում ենք այս ընկերության սերն ու հոգատարությունը ոչ միայն տոնական օրերին, քանի որ այս ընկերությունը ցուցաբերում է շարունակական հոգատարություն ողջ տարվա ընթացքում»,– նշեց «Նագաշյան Մանուկների տուն» Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:
Նշենք, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որ իրականացվում է Beeline-ի կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։ Ընկերության աջակցության շնորհիվ 2012թ–ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, ինչպես նաեւ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ:



























