Շները շուտով սեփական սոցիալական ցանցը կունենան: Իսրայելում ստեղծված Woof հավելվածը կդառնա առաջին սոցիալական ցանցն աշխարհում, որտեղ ուշադրության կենտրոնում կլինեն ոչ թե մարդիկ, այլ ընտանի կենդանիները, հաղորդում է The Times of Israel-ը:
Հավելվածը թույլ կտա տեղադրել լուսանկարներ, ֆիքսել իրենց գտնվելու վայրը:
Բացի այդ, հավելվածում շների տերերը կարող են փոխանակել իրենց փորձը շներին խնամելու գաղտնիքների հարցում, հաղորդում է Mignews-ը:
Շան տերը կարող է տեսնել, թե երբ է իր ծանոթը շան հետ դուրս գալիս զբոսանքի, ինչպես նաեւ կարող է զվարճալի տեսանյութեր տեղադրել իր շան մասին:
Հավելվածը շուտով հասանելի կլինի Iphone-ի եւ Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար:




























