Բրիտանացի հետազոտողների խումբը առաջարկում է անգլիական Ուելսի գյուղացիական տնտեսությունների ոչխարների վրա Wi-Fi հասանելիության կետեր տեղադրելու նախագիծ իրականացնել, հաղորդում է Daily Mail-ը:

Այդպիսի հնարավորության ուսումնասիրության նախագիծն իրականացվում է Լանքասթերի համալսարանի պրոֆեսոր Գորդոն Բլերի գլխավորությամբ, ով համոզված է, որ  դա կարող է լուծել Մեծ Բրիտանիայի հեռավոր գյուղական համայնքները բարձր արագության ինտերնետով զինելու խնդիրը։

Դաշտավայրերում արածող ոչխարներին վերածելով անլար ազդանշանի ընդունիչ-հաղորդիչների՝ հեռավոր շրջանները հնարավոր կլինի ապահովել ինտերնետով, հայտնում է Mignews:

Բլերն առաջարկում է Wi-Fi մոդուլները ինտեգրել թվային վզկապերի մեջ, որոնք իրենցից կներկայացնեն ոչխարների տեղաշարժմանը հետեւող սարք։

Գյուղական համայնքներում նման հայեցակարգ կազմակերպելն ավելի դժվար է ավելի բարդ լանդշաֆտի պատճառով։ Սակայն հեռավոր շրջանների որակյալ ցանցային ծածկույթն ու տարբեր տեսակի հաղորդիչների առկայությունը կօգնեն լուծել այդ խնդիրներն ու բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը: