Մոսկվայում տեղի են ունեցել Ազովի ծովում խեղդված երեխաների հուղարկավորության արարողությունները։ Քննությունը մեղադրանք կներկայացնի երեխաների մահվան մեջ մեղավոր բոլոր պատասխանատու անձանց, այդ թվում՝ երեխաների հաճախած թիվ 1065 դպրոցի ներկայացուցիչներին, հայտնել են ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին։
Քննիչները շարունակում են հարցաքննել մահացած աշակերտների ծնողներին եւ նրանց համադասարանցիներին։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Ազովի ծովում երեխաների մահվան վերաբերյալ քրեական գործը կարող է փոփոխվել «անփութության» հոդվածով, որն առավելագույնը յոթ տարվա ազատազրկում է նախատեսում։
Միջադեպը տեղի էր ունեցել Կրասնոդարի մարզում։ Ուժեղ հոսանքը ծով էր քշել Մոսկվայից այդտեղ հանգստանալու եկած մի քանի երեխաների։ Արդյունքում զոհվել էր վեց երեխա եւ նրանց դաստիարակը։




























