Թուրքիայի մի քաղաքացի Բելառուսում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման Մինսկում սեքս-տուրերի կազմակերպման համար, հաղորդում է Belta-ն:

Տղամարդը, որ կապված էր զբոսաշրջային ընկերություններից մեկի հետ, ձերբակալվել է Մինսկում 2009թ. դեկտեմբերին: Նա Բելառուս ժամանած զբոսաշրջիկների համար ծրագիր էր կազմել, որում ընդգրկված էին մարմնավաճառների ծառայություններ:

Մարմնավաճառների հետ հանդիպումներն անցկացվում էին վարձու բնակարաններում, նաեւ թանկարժեք հյուրանոցների համարներում:

Պատվիրատուների համար արժեքը, որպես կանոն, կազմում էր 150 դոլար: Թուրքիայի քաղաքացին ստանում էր 50-80 դոլար: Նրա հաճախորդների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ էին:

Մինսկի դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման: Նա կարող է բողոքարկել դատավճիռը 10 օրվա ընթացքում: