Beeline-ը հայտարարում է հատուկ ամանորյա ակցիայի անցկացման մասին ֆիքսված կապի բաժանորդների համար: 2015 թ. հունվարի 1-ին բոլոր միջքաղաքային զանգերը Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի ՀՀ եւ ԼՂՀ ֆիքսված ցանցեր կարժենան 0 դրամ:  

«Տարեվերջին Beeline-ը ներկայացրեց մի շարք անակնկալներ հաճախորդների համար: Ֆիքսված կապի բաժանորդներին մեր հերթական նվերը նրանց հնարավորություն կընձեռի հունվարի 1-ին շնորհավորել իրենց մտերիմներին ու հարազատներին Հայաստանում եւ Արցախում միանգամայն անվճար: Սրտանց շնորհավորում եմ Beeline բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ եւ մաղթում, որ 2015 թվականը նրանց պարգեւի ավելի շատ հաճելի անակնկալներ, նորանոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:     

Նշենք, որ Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է:

2014 թ. ընթացքում թվայնացվել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց. մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաեւ ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:  Սկսած 2014 թ. սեպտեմբերի 1-ից Beeline ֆիքված ցանցից միջքաղաքային եւ դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց ելքային զանգերն արժեն 5 դրամ/րոպե: