Յարոսլավ Կաչինսկին՝ Սմոլենսկում զոհված նախագահ Լեխ Կաչինսկու եղբայրը, հարցաքննվելու է լեհական ռազմական դատախազության կողմից:

Այդ մասին հայտնել է փաստաբանը, ով ներկայացնում է Սմոլենսկում ինքնաթիռի կործանման զոհերի ընտանիքների շահերը: «Քննիչներին հետաքրքրում են բոլոր հանգամանքները, որոնք կարող են կապ ունենալ նախագահական ինքնաթիռի վթարի հետ»,- ասել է փաստաբանը: Նրա խոսքով, Յարոսլավ Կաչինսկին հարցաքննվելու է հուլիսի 27-ին:

Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու նախագահական ՏՈՒ-154 ինքնաթիռը կործանվել էր ապրիլի  10-ին: Ինքնաթիռում եղել են 96 մարդ, ովքեր բոլորն էլ զոհվել են, այդ թվում նախագահը, նրա կինն ու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավիացիոն միջադեպերի հետաքննության լեհական պետական հանձնաժողովի վարկածով, ինքնաթիռն ընկել է լեհական անձնակազմի սխալի պատճառով: