Լրտեսական սկանդալից հետո փոխանակված գիտնական Իգոր Սուտյագինը եւ նախկին պահեստազորային գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայում մնալու որոշում են կայացրել։ Նրանք նախկինում ներում էին ստացել ՌԴ նախագահի կողմից, հայտնում է ВВС -ն։
Այսպիսով, միայն մյուս երկու անձինք՝ Ալեքսանդր Զապորոժսկին եւ Գենադի Վասիլենկոն են մեկնել ԱՄՆ։
Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ն ինքն է տվել այն ձերբակալվածների անունները, որոնց պետք է բաց թողներ ռուսական կողմը։




























