Բրիտանացի հայտնի դիզայներ-ոսկերիչ Ստյուարտ Հյուզը համալրել է իր Diamond Edition սարքերի հավաքածուն նոր մոդելով: Իհարկե, նա չէր կարող շրջանցել նոր Apple - iPhone 4 կոմունիկատորը: Հյուզի ստեղծագործությունը կոչվում է iPhone 4 Diamond Edition։ Դրա հիմքում դրված է սպիտակ մոդելը՝ 32 ԳԲ ներդրված հիշողությամբ: Եւ ինչպես կարելի է գուշակել անվանումից, այն զարդարված է ադամանդներով: Միայն պատյանի համար օգտագործվել է 6,5 կարատ ադամանդ, հաղորդում է Ferre.ru կայքը:

Ադամանդներով է արված նաեւ Apple-ի լոգոտիպը՝ կծած խնձորը, որ տեղադրված է հեռախոսի ետեւում: Այն ծածկված է պլատինով, ապա՝ ադամանդներով: iPhone 4 Diamond Edition-ի հետ առաջարկվում է էկզոտիկ նյութից պատյան, ձեռքով մշակված ջայլամի կաշվից: Սարքավորումից պատրաստվել է 50 հատ: iPhone 4 Diamond Edition-ի գինը կազմում է 12 995 ֆունտ, մոտավորապես 19 730 դոլար:

Ոչ պակաս ուշագրավ է հանգամանքը, որ ադամանդե iPhone 4-ը լուծում է «ալեհավաքի» խնդիրը: Ալեհավաքի դերը կատարելու են նաեւ ադամանդները: