Մոսկվայի կենտրոնում հուլիսի 10-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ մեկ մարդ է սպանվել։

Նախնական տվյալներով, կռիվը ծագել է մոսկվացիների եւ Չեչնիայի քաղաքացիների միջեւ։ Կռվի ընթացքում Մոսկվայի բնակիչներից մեկը դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել, որոնցից էլ տեղում մահացել է։ Կռվի մասնակիցները եղել են 22-24 տարեկան։ Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Չեչնիայի երեք քաղաքացիների։