Հայաստանը ռեկորդներ է սահմանում ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների քանակությամբ։

Hotels.com օնլայ-ամրագրման համակարգի տվյալների համաձայն, Երեւանի հյուրանոցներում համարներ ամրագրած ռուս զբոսաշրջիկների թիվը անցած տարվա ապրիլից ավելացել է 385 տոկոսով կամ 4 անգամ։

Մոսկվայից Երեւան թռիչքներ իրականացնող S7 ավիաընկերությունը 2010 թվականի հունվարից մինչեւ մայիս արձանագրել է 4 տոկոսի աճ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Մասնագետներն այս փաստը բացատրում են Հայաստանի՝ էժան ուղղություն լինելու փաստով։ Այսպես, Հայաստանում մեկշաբաթյա հանգստի միջին գինը կազմում է 25 հազար ռուբլի՝ ներառյալ ավիատոնսը, բնակության վայրը, էքսկուրսիաները, ապահովագրությունը, նախաճաշն ու ընթրիքը, գրում է «Գազետա»-ն։

Ռուսաստանցիների համար սիրելի են նաեւ Գերմանիան, Չեխիան եւ Բելգիան։ Սակայն ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների քանակությամբ ռեկորդներ է սահմանում Հայաստանը։