Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեին ամերիկյան ռեժիմը տիրան է անվանել եւ կոչ է արել քրիստոնյաներին օգնել Ամերիկայի սեւամորթ բնակչությանը:

Այաթոլլան իր միկրոբլոգում մի քանի թվիթներ է տեղադրել, որտեղ հայտարարել է, որ իրական քրիստոնյաները միշտ պետք է լինեն ճնշվածների կողմը, ոչ թե՝ ճնշողների:

«Հիսուսը ընդունել է տանջանքներն ու աջակցել ճնշվածներին, որպեսզի դիմակայի տիրաններին, որոնք մարդկանց համար դժողք են ստեղծում կյանքի ընթացում եւ մահից հետո»,- գրել է Խամենեին՝ իր տեղեկությունը՝ ուղեկցելով հետեւյալ հեշշթեգերով. #Jesus, #Ferguson и #BlackLivesMatter:

Ավելի վաղ Ֆերգյուսոնում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Խամենեին քննադատել էր ամերիկյան իշխանություններին, որ «աֆրոամերիկացիները ճնշվում են եւ խտրականության ենթարկվում»:

Այաթոլլայի այս հայտարարությունը պատասխան թվիթների հեղեղ է առաջ բերել ամերիկացի օգտատերերի կողմից, որոնք մեղադրել են Խամենեիին Իրանում մարդու իրավունքները ոտնահարելու մեջ: