Չինական իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են Google Gmail կորպորացիայի փոստային ծառայությունը:

«Կարծում եմ, որ կառավարությունը պարզապես փորձում է շարունակել Չինաստանում Google ընկերության ներկայության  լիակատար վերացմանն ուղղված աշխատանքը»,- ասել է GreatFire.org-ի ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:

Նրա կարծիքով նման միջոցառումը ստիպում է օգտատերերին անցում կատարել այլ հասանելի փոստային ծառայությունների, ինչին էլ ձգտում են Չինաստանի իշխանությունները:

Ավելի վաղ Չինաստանում արգելափակվել էր Instagram սոցցանցը: Բացի այդ, կառավարությունն արգելել էր պետական հիմնարկներում օգտագործել Windows 8 օպերացիոն համակարգը եւ կանոնավորապես խուզարկություններ է իրականացնում Microsoft ընկերության գրասենյակում: