ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիկայի ազգային անվտանգության գործակալությունների հատուկ ծառայությունների կողմից մշակված  վիրուսը գրոհել է Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչության բարձրաստիճան աշխատակցուհու նոութբուքը: Աշխատակցուհին աշխատում է «Եվրոպական քաղաքականություն» բաժնում եւ զբաղվում է Եվրամիության գծով ռազմավարության ելույթի տեքստի պատրաստմամբ, գրում է Bild թերթը:

Աշխատանքային օրվա ավարտից հետո կինը փաստաթղթերը արտատպել է USB-կրիչի վրա՝ աշխատանքը տանը շարունակելու նպատակով: Այնտեղ կինն աշխատել է իր համակարգչով եւ աշխատանքը կրկին արտատպել է կրիչի վրա:

Երբ նա USB-կրիչից փորձել է տեքստը փոխանցել ծառայողական նոութբուքին, հակավիրուսային ծրագիրը հայտնաբերել է Regin ծրագիրը, որը կարող է աննկատ հաշվել եւ տպել փաստաթղթերը, նկարել էկրանը, վերահսկել մկնիկի կառավարումը եւ վերականգնել ջնջված ֆայլերը:

Այդ դեպքից հետո 200 նոութբուքեր վերստուգվել են, սակայն տեղեկատվական տեխնիկայի բաժնի աշխատակիցները համակարգիչներում նմանատիպ վիրուս չեն հայտնաբերել: