Yahoo-ի ընկերությունը չի բացառում հաջորդ տարի մարմնին կրվող եւ այլ բջջային սարքերի շուկա դուրս գալու հնարավորությունը:

The Financial Times-ը, վկայակոչելով ընկերության բջջային ստորաբաժանման ավագ փոխնախագահ Ադամ Կագանին, հաղորդում է, որ կրիչ սարքերը, ինչպիսիք են Apple Watch-ը, ընկերությանը հաջորդ տարի մեծ հնարավորություններ կընձեռեն:

Ներկայումս Yahoo-ն ակտիվորեն մասնակցում է Apple Watch-ի համար իր նոր Yahoo News Digest լրատվական ագրեգատորի նոր տարբերակի մշակմանը, որը, ինչպես սպասվում է կթողարկվի 2015թ., հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Yahoo! –ն ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, որը հայտնի է իր Yahoo Search որոնողական համակարգով և դրա հետ կապված արտադրանքով: Yahoo!-ի բաժնետոմսերը վաճառվում են Նյու-Յորքի ֆոնդային բորսայում: Ընկերության կապիտալիզացիան կազմում է 39,9 մլրդ դոլար: