Ամերիկյան Facebook սոցկայքի ներկայացուցիչները նոր գործառույթ են թեստավորում: Շուտով կգործարկվի տեսաերգացանկերի սեփական տարբերակը, որը ծրագրավորողները որոշել են իրականացնել հայտնի YouTube-ի նման:
Տեսաբաժնի գործառույթները հիշեցնում են YouTube տեսահոսթինգը: Ենթադրվում է, որ նոր բաժինը կտարբերվի օգտագործման հարմարավետությամբ եւ հետաքրքիր դիզայնով:
Սոցկայքի օգտատերերը, որոնք իրականացնում են բիզնես էջերի կառավարիչների գործառույթները, թարմացված տեսաբաժնից կարող են օգտվել մեկ ամիս անց:




























